19846 դիտում
18:07 20-09-2018
Արցախի զինկոմիսարի ցուցումով ծեծի է ենթարկվել Շոշ գյուղի բնակիչը. Շոշցիները փակել են ճանապարհը
Արցախի Շոշ գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել զինկոմիսար Մխիթար Ավշարյանի անմիջական ցուցումով, իր որդու և ԱԱԾ ծառայողների կողմից։
[b]Հերմինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում[/b] նշված է. «Արցախցիները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Սողոմոն Մելքումյանին ծեծի ենթարկած անձանց, ինչպես նաև պահանջում են, որ Արցախի զինկոմիսարը ինքնակամ հեռանա պաշտոնից։ Ի դեպ այս նկարներն արվել են դեպքից հինգ օր անց: Արցախի լրատվամիջոցները միտումնավոր չեն լուսաբանում այս դեպքը»:
Տեղեկացնենք, որ Շոշ գյուղում բնակիչները փակել էին Ստեփանակերտից Հադրութ տանող ճանապարհը:
Ավելի վաղ Սասնա ծռեր խմբավորումը հայտարարություն էր տարածել, որում նշված է. «Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը: Ամենաթողության և բեսպրեդելի մթնոլորտը շարունակում է գերիշխել Արցախում և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից այստեղ ամենևին էլ հետևություններ չեն արել: Արցախում սեպտեմբերի 14-ին հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ:
Բողոքի ցույցի մասնակիցները մեզ մանրամասնեցին, որ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է և ասել է. «կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները: Նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարում ինչ-որ անձինք և դուրս են հրավիրում:
Զինկոմիսարի տղան և Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ: Վարորդին բարևելուց հետո նրան հարվածում են նախ բութ գործիքով, ապա քաշքշում են և հարվածներ հասցնելով գցում են գետնին ու շարունակում ծեծել: Առաջին օրը վարորդը՝ Սողոմոն Մելքոնյանը չի կարողացել դիմել բժշկի, երկրորրդ օրն է դիմել։
Հիվանդանոցում սակայն նրան գրեթե անտեսել են: Կատարվածի մասին տեղեկություններ են ստացել Արցախի երիտասարդները և որոշել են բողոքի ցույց իրականացնել, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել զինկոմիսարի որդուն և ԱԱԾ ծառայողներին, իսկ զինկոմիսարին ազատել աշխատանքից: Բողոքի ցույցը չի լուսաբանվել Արցախի և ոչ մի լրատվամիջոցի կողմից: Արցախցիները ակնկալում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից հարցի ակտիվ լուսաբանում»։
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
19:50 24-09-2016
ԵՊՀ-ն հյուրընկալել էր Արցախի Շոշ գյուղի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին
2029 դիտում
14:20 03-09-2019
Արցախի պետնախարարը մասնակցել է Շոշ գյուղի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
619 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը