211652_close_icon
views-count39831 դիտում article-date 22:02 26-07-2021

Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ կողմից ծեծի ու անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, վնասվել է ոտքը․ Արցախի ՄԻՊ

Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։

Նմանատիպ նյութեր