Լյորիսը 20 ամսով զրկվել է վարորդական իրավունքից
Ֆրանսիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Ուգո Լյորիսը դատարանում խոստովանել է իր մեղքը՝ անսթափ վիճակում մեքենա վարելու գործով:
31-ամյա ֆուտբոլիստին օգոստոսի 24-ի գիշերը կանգնեցրել էին ճանապարհին: Ալկոհոլային թեստը ցույց էր տվել ալկոհոլի առկայությունը նրա արյան մեջ:
Լյորիսին բաժին էին տեղափոխել և ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակել:
Ֆրանսիացին տուգանվել է 50 հազար ֆունտով և 20 ամսով զրկվել վարորդական իրավունքից: