Գերմանիայի հավաքականի մարզիչը զրկվել է վարորդական իրավունքից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից: Բունդեսթիմի մարզիչը մի քանի անգամ գերազանցել է սահմանված արագությունը և ավտոմեքենան վարելու ժամանակ հեռախոսով է խոսել:
« Իհարկե, ես խոստովանում եմ, որ երբեմն արագ եմ վարում ավտոմեքենան: Ես կհիշեմ այս դասը և կձգտեմ փոխել իմ վարքագիծը: Դրա համար պետք է պատասխան տալ, և ես ընդունում եմ հետևանքները: Այժմ հաճախակի կճանապարհորդեմ գնացքով»,-ասել է Յոահիմ Լյովը: