Ֆաբրեգասը կես տարով զրկվել է վարորդական իրավունքից
Իսպանիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կես տարով զրկվել է վարորդական իրավունքից:
28-ամյա ֆուտբոլիստը իր «Աստոն Մարտին» մակնիշի մեքենայով 177 կմ/ժ արագությամբ է ընթացել մի ճանապարհով, որտեղ առավելագույն թույլատրված արագությունը 80 կմ/ժ է:
Բացի այդ, Ֆաբրեգասը տուգանվել է 2560 ֆունտով: