Սոչիում վայրէջքից հետո Boeing ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել. տուժել է 18 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավում հրդհ է բռկվել այն բանից հետ, րբ օդանավը վայրէջք է կատարլ Սոչիի օդանավակայանում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, տարհանվել է 160 մարդ։ Բժիշկները հետազոտել են 19 մարդու, որոնցից մեկը տեղափոխվել է Սոչիի մոտակա հիվանդանոց
Պարզվել է, որ Մոսկվայից ժամանած օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, և շարժիչը սկսել է այրվել։ Վնասվել են օդանավի շասսին և թևերից մեկը։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02։59-ին։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 5 մարտական հաշվարկ։ Հրդեհի տարածումը կանխվել է 03։25-ի սահմաններում և ամբողջությամբ մարվել 1 ժամ անց։
Նշվում է նաև, որ դեպքից կարճ ժամանակ անց օդանավակայանի աշխատակիցներից մեկը սրտի տագնապի հետևանքով մահացել է։