Դուբայի օդանավակայանում անհաջող վայրէջքից հետո խոշոր հրդեհ է բռնկվել ուղևորատար Boeing-ում
Դուբայի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Emirates ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ուղևորատար օդանավում, հաղորդում է Today Online-ը:
Հաղորդվում է, որ օդանավը Դուբայ էր ուղևորվել Հնդկաստանից:
Անմիջապես տարհանվել են ուղևորներն ու օդանավի անձնակազմը: Տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: