ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում թռիչքից առաջ Boeing-767 ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ. տեսանյութ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օդանավակայանում հրդեհ է բռկվել Boeing-767 ուղևորատար օդանավում թռիչքից ընդամենը րոպեներ առաջ: Այրվել է օդանավի ձախ շարժիչը, հաղորդում է BBC-ն:
Օդանավը պատրաստվում էր թռչել դեպի Կարակաս: Արագորեն տարհանվել են ուղևորները, սակայն նրանցից 15-ը, այնուամենայնիվ, վնասվածքներ են ստացել, հիմնականում՝ կապտուկներ, 1 մարդ լուրջ այրվածքներով հոսպիտալացվել է:
ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցչի խոսքով՝ օդանավը շահագործման է հանձնվել 29 տարի առաջ: Երբ այն պատրաստվում էր թռչել, տեխսպասարկման աշխատակիցները շարժիչներից մեկում բենզինի արտահոսք են նկատել և անմիջապես հայտնել են այդ մասին օդաչուներին:
Օդանավում եղել է 101 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: