Տոկիոյի օդանավակայանում հրդեհ է բռնկվել ուղևորատար օդանավում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի օդանավակայանում Korean Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավում, հաղորդում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ տարհանվել են օդանավում գտվող 300 ուղևորներ և անձնակազմի բոլոր անդամները:
Ծուխը նկատվել է ձախ շարժիչում այն ժամանակ, երբ օդանավը պատրաստվում էր օդ բարձրանալ և ուղղություն վերցնել դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ:
Անմիջապես օդանավին են մոտեցել հրշեջները և սկսել մարել հրդեհը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: