1959 դիտում
17:10 30-08-2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և դատապարտում է իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված անհիմն և լուրջ մեղադրանքներին, որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները,կտրականապեսչի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանմանպայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգումգործողէթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահմարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակտևողարշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզիհամակարգումիրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվողջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա:
Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպկոշտ քննադատությունները:
[b]Վեոլիա ջուր ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
6730 դիտում
09:58 01-12-2014
Qnet ընկերությունը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները
1060 դիտում
10:48 29-10-2015
Սաուդյան Արաբիան չի ընդունում Եմենում հոսպիտալը ռմբակոծելու՝ իրեն ուղղված մեղադրանքները
2921 դիտում
12:36 09-06-2017
Քաթարը հերքել է ահաբեկչությանը սատարելու՝ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները
Այս բաժնից
1036 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1129 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1324 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ