211652_close_icon
views-count6670 դիտում article-date 09:58 01-12-2014

Qnet ընկերությունը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները

Qnet ընկերությունն իր անկախ ներկայացուցիչների միջոցով վաճառք է իրականացնում` միևնույն ժամանակ սպառողին հնարավորություն տալով գումար վաստակել: Հետևաբար, գործազուրկը կամ գյուղացին այստեղ կապ չունեն, քանի որ ցանկացածը կարող է լինել ընկերության սպառող և ներկայացուցիչ: Նույն՝ Նելլի Առաքելյանը, լինելով Qnet-ի սպառող և ներկայացուցիչ, աշխատում է նաև որպես գանձապահ ու բնակվում մայրաքաղաք Երևանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին ներկայացված պարզաբանման մեջ ասել է Qnet ընկերության ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրել է, որ Qnet-ը զբաղվում է ցանցային մարկետինգով, քանի որ իր վաճառքը կազմակերպում է ցանցի միջոցով` ստեղծելով ուղիղ կապ արտադրողի` Qnet-ի և սպառողի միջև: Մինչդեռ ֆինանսական բուրգն այլ կառույց է և Qnet ընկերության հետ կապ չունի: Ընկերության պարզաբանման մեջ մասնավորպես ասվում է. «Մեր կազմակերպության առաջարկած ապրանքներից մեկը հյուրանոցային փաթեթն է և ոչ թե ուղեգիրը, ինչի մասին խոսում է Նելլի Առաքելյանը հոդվածում: Նրա գնած հյուրանոցային փաթեթը, որն արժե 700$, ներառում է հյուրանոցային համար 4 անձի համար նախատեսված, որի ակտիվացման դիմաց (броня) պետք է վճարել 118-256$` կախված երկրից և տարվա ժամանակահատվածից, ինչի մասին Նելլի Առաքելյանը տեղեկացել է իրեն առաջարկ անող անկախ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ու հնարավորություն ունեցել նաև ընթերցելու նույն տեղեկատվությունը հենց գրանցվելիս, քանի որ այդ ընթացքում նա համաձայնություն է տալիս համապատասխան օնլայն փաստաթղթում, որ տեղյակ է գնման և համագործակցության բոլոր պայմաններից: Բացի այդ, ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրված է նաև ընկերության պաշտոնական կայքում (Qnet.net), որը հասանելի է բոլորին: Իսկ որ գնելով 700$-ոց ապրանք, որի դիմաց պետք է ամեն ամիս ստանար 20$, ինչպես ակնհայտորեն կեղծում է Նելլի Առաքելյանը հոդվածում, դուրս է տարրական տրամաբանությունից: Ինքներդ դատե’ք, եթե նույն 700$-ը նա վերցրել է բանկից, ինչպես ինքն է նշել հոդվածում, ապա այդ վարկի միայն տոկոսադրույքները մարելու համար նրան անհրաժեշտ էր մոտավորապես 20$, էլ ուր մնաց գանձապահի առողջ մտածելակերպը: Ւսկ թե ինչպես գումար ձեռք բերել Qnet կազմակերպության ապրանքը գնելու և վերջինիս հետ համագործակցելու համար, յուրաքանյուրի ազատ ընտրությունն է. բանկային տարբերակը ընտրել էր հենց Նելլի Առաքելյանը: Qnet կազմակերպության ներկայացուցիչը գումար է վաստակում իրականացրած վաճառքի դիմաց, որը Նելլի Առաքելյանը չի արել. էլ ինչ վարձատրության մասին կարելի է խոսել: Ինչ վերաբերում է Qnet ընկերության առաջարկած հյուրանոցների որակին, դա սուբյեկտիվ դիրքորոշում է, որովհետև բազմաթիվ օգտվողներ, որոնց անձամբ եմ ճանապարհել տվյալ հյուրանոցներ, դրական արձագանքներ են հայտնել հյուրանոցների մատուցած ծառայությունների մասին (xchangeworld.com, qviclub.com)»: Ավելին` Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ իր հետ դժվարությամբ է լրագրողը կապ հաստատել, քանի որ երկրում չի եղել եւ մասնակցելիս է եղել արտասահմանում Qnet-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին: «Մենք բաց ենք ու չենք խուսափում օբյեկտիվ, փաստացի բողոքներից ու պատրաստ ենք լուծում տալ դրանց, որը բխում է նաև մեր շահերից»,-ընդգծել է ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում «Քյունեթ» անվանման տակ ֆինանսական բուրգ է գործում, որտեղ գործազուրկների հաշվին գումարներ են դիզում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրանց գործունեությունից տուժած Նելլի Առաքելյանը: Վերջինս պատմել էր, որ ամիսներ առաջ լսելով այդ կազմակերպության մասին՝ դիմել է նրանց: Առաջարկել են 700 դոլար ներդնել, որի դիմաց ամեն ամիս նրա հաշվին 20 դոլար կփոխանցվի եւ, բացի այդ, Դուբայ մեկնելու ուղեգիր կտան: Ն. Առաքելյանը բանկից գումար է վերցնում եւ այդ գումարը ներդնում «Քյունեթ»-ում: Բայց խոստացվածի համաձայն հաշվին գումար չի նստել: Իսկ երբ ուղեգիրն է պահանջել, ասել են, որ նա այդ գումարով պարզապես փաթեթն է գնել, հետեւաբար ուղեգիրը ստանալու համար պետք է գումար ավելացնի: Իսկ այս ամենի արդյունքում բանկում նրա տոկոսներն են ավելացել: Նելլին, հայտնվելով անելանելի իրավիճակում, պատմում է այդ մասին ազգականին, ով պատրաստվել էր մեկնել ամուսնական ճանապարհորդության: Նա գնում է եւ առաջարկում այդ ուղեգիրը տալ իրեն, որի դիմաց ինքը՝ Նելլին, 700 դոլար կվճարի, բայց այս դեպքում էլ պարզվել է, որ նա պետք է ավելացնի ոչ միայն յուրաքանչյուր անձի համար 118 դոլար, այլեւ վիզայի գումարը: Ավելին՝ ուղեգիր ստանալու համար պետք է սպասի 3 ամիս: Վերադառնալուց հետո հերթական անգամ է դիմում: Այս անգամ էլ ասում են, որ 118 դոլարի փոխարեն յուրաքանչյուր անձի համար 200 դոլար պետք է վճարեն: Տեսնելով, որ հայտնվել են, ինչպես իրենք են նշում, խաբեբաների ցանցում, դիմել են ոստիկանություն եւ դատախազություն: Ներկա պահին իրավապահներն են փորձում խնդրին լուծում տալ: Ի դեպ, նաեւ նշել էին, որ իրենց հետ կան մի շարք տուժողներ, որոնց մեծամասնությունը գյուղից են եւ միամտորեն նրանց ցանցն են ընկել, ովքեր բանկից գումար են վերցրել ներդնում անելու համար, որ գումար վաստակեն, բայց այսօր չեն կարողանում փակել բանկի վարկն ու պարտքը: Ինչպես նաեւ նշել էին, որ օգտվելով մարդկանց միամտությունից «Քյունեթն» իր ցանցը գցած մարդկանց հետ թղթաբանությամբ չի աշխատում, այլ իրենց պայմանների մասին բանավոր են ներկայացնում: Իսկ եթե անհամաձայնություններ են առաջանում, առերեսումների ժամանակ ստում են, թե իրենց այդ մասին տեղեկացրել են: «Բայց փաստն այն է, որ այսօր մեր հաշվին ոչ գումարն է նստել, ոչ էլ Դուբայում հանգստանալու ենք մեկնել: Նշեմ նաեւ, որ ովքեր էլ նրանց պահանջված գումարը ավելացնելով գնացել են Դուբայ, ասում են, որ անմխիթար ցածրակարգ հյուրանոցներ են, որտեղ մի կերպ են կարողացել մնալ»,- ավելացրել էր Նելլիի ազգականը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը կապ էր հաստատել նաեւ «Քյունեթ» ընկերության թիմի լիդեր Արմինե Հովհաննիսյանի հետ, ով ասել էր, որ իրենք Նելլիին բանավոր ասել են, որ նա այդ գումարով միայն փաթեթն է գնում եւ մեկնելուց առաջ պետք է գումար ավելացնի ամրագրելու (брония) համար: Հարցին, որ եթե արդյունքում հաշվին գումար չի նստել, իսկ Դուբայ հանգստանալու չի գնացել, հնարավո՞ր է, որ գումարը վերադարձնեն, ասել էր. «Ո՛չ, նման բան չի լինում: Մեր գործը կոնկրետ վաճառք չէ: Ինքը նաեւ մարկետինգ է»: Նշել էինք նաեւ, որ [url=Qnet ընկերությունն իր անկախ ներկայացուցիչների միջոցով վաճառք է իրականացնում` միևնույն ժամանակ սպառողին հնարավորություն տալով գումար վաստակել: Հետևաբար, գործազուրկը կամ գյուղացին այստեղ կապ չունեն, քանի որ ցանկացածը կարող է լինել ընկերության սպառող և ներկայացուցիչ: Նույն՝ Նելլի Առաքելյանը, լինելով Qnet-ի սպառող և ներկայացուցիչ, աշխատում է նաև որպես գանձապահ ու բնակվում մայրաքաղաք Երևանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին ներկայացված պարզաբանման մեջ ասել է Qnet ընկերության ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրել է, որ Qnet-ը զբաղվում է ցանցային մարկետինգով, քանի որ իր վաճառքը կազմակերպում է ցանցի միջոցով` ստեղծելով ուղիղ կապ արտադրողի` Qnet-ի և սպառողի միջև: Մինչդեռ ֆինանսական բուրգն այլ կառույց է և Qnet ընկերության հետ կապ չունի: Ընկերության պարզաբանման մեջ մասնավորպես ասվում է. «Մեր կազմակերպության առաջարկած ապրանքներից մեկը հյուրանոցային փաթեթն է և ոչ թե ուղեգիրը, ինչի մասին խոսում է Նելլի Առաքելյանը հոդվածում: Նրա գնած հյուրանոցային փաթեթը, որն արժե 700$, ներառում է հյուրանոցային համար 4 անձի համար նախատեսված, որի ակտիվացման դիմաց (броня) պետք է վճարել 118-256$` կախված երկրից և տարվա ժամանակահատվածից, ինչի մասին Նելլի Առաքելյանը տեղեկացել է իրեն առաջարկ անող անկախ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ու հնարավորություն ունեցել նաև ընթերցելու նույն տեղեկատվությունը հենց գրանցվելիս, քանի որ այդ ընթացքում նա համաձայնություն է տալիս համապատասխան օնլայն փաստաթղթում, որ տեղյակ է գնման և համագործակցության բոլոր պայմաններից: Բացի այդ, ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրված է նաև ընկերության պաշտոնական կայքում (Qnet.net), որը հասանելի է բոլորին: Իսկ որ գնելով 700$-ոց ապրանք, որի դիմաց պետք է ամեն ամիս ստանար 20$, ինչպես ակնհայտորեն կեղծում է Նելլի Առաքելյանը հոդվածում, դուրս է տարրական տրամաբանությունից: Ինքներդ դատեք, եթե նույն 700 դոլարը նա վերցրել է բանկից, ինչպես ինքն է նշել հոդվածում, ապա այդ վարկի միայն տոկոսադրույքները մարելու համար նրան անհրաժեշտ էր մոտավորապես 20$, էլ ուր մնաց գանձապահի առողջ մտածելակերպը: Ւսկ թե ինչպես գումար ձեռք բերել Qnet կազմակերպության ապրանքը գնելու և վերջինիս հետ համագործակցելու համար, յուրաքանյուրի ազատ ընտրությունն է. բանկային տարբերակը ընտրել էր հենց Նելլի Առաքելյանը: Qnet կազմակերպության ներկայացուցիչը գումար է վաստակում իրականացրած վաճառքի դիմաց, որը Նելլի Առաքելյանը չի արել. էլ ինչ վարձատրության մասին կարելի է խոսել: Ինչ վերաբերում է Qnet ընկերության առաջարկած հյուրանոցների որակին, դա սուբյեկտիվ դիրքորոշում է, որովհետև բազմաթիվ օգտվողներ, որոնց անձամբ եմ ճանապարհել տվյալ հյուրանոցներ, դրական արձագանքներ են հայտնել հյուրանոցների մատուցած ծառայությունների մասին (xchangeworld.com, qviclub.com)»: Ավելին` Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ իր հետ դժվարությամբ է լրագրողը կապ հաստատել, քանի որ երկրում չի եղել եւ մասնակցելիս է եղել արտասահմանում Qnet-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին: «Մենք բաց ենք ու չենք խուսափում օբյեկտիվ, փաստացի բողոքներից ու պատրաստ ենք լուծում տալ դրանց, որը բխում է նաև մեր շահերից»,-ընդգծել է ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում «Քյունեթ» անվանման տակ ֆինանսական բուրգ է գործում, որտեղ գործազուրկների հաշվին գումարներ են դիզում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրանց գործունեությունից տուժած Նելլի Առաքելյանը: Վերջինս պատմել էր, որ ամիսներ առաջ լսելով այդ կազմակերպության մասին՝ դիմել է նրանց: Առաջարկել են 700 դոլար ներդնել, որի դիմաց ամեն ամիս նրա հաշվին 20 դոլար կփոխանցվի եւ, բացի այդ, Դուբայ մեկնելու ուղեգիր կտան: Ն. Առաքելյանը բանկից գումար է վերցնում եւ այդ գումարը ներդնում «Քյունեթ»-ում: Բայց խոստացվածի համաձայն հաշվին գումար չի նստել: Իսկ երբ ուղեգիրն է պահանջել, ասել են, որ նա այդ գումարով պարզապես փաթեթն է գնել, հետեւաբար ուղեգիրը ստանալու համար պետք է գումար ավելացնի: Իսկ այս ամենի արդյունքում բանկում նրա տոկոսներն են ավելացել: Նելլին, հայտնվելով անելանելի իրավիճակում, պատմում է այդ մասին ազգականին, ով պատրաստվել էր մեկնել ամուսնական ճանապարհորդության: Նա գնում է եւ առաջարկում այդ ուղեգիրը տալ իրեն, որի դիմաց ինքը՝ Նելլին, 700 դոլար կվճարի, բայց այս դեպքում էլ պարզվել է, որ նա պետք է ավելացնի ոչ միայն յուրաքանչյուր անձի համար 118 դոլար, այլեւ վիզայի գումարը: Ավելին՝ ուղեգիր ստանալու համար պետք է սպասի 3 ամիս: Վերադառնալուց հետո հերթական անգամ է դիմում: Այս անգամ էլ ասում են, որ 118 դոլարի փոխարեն յուրաքանչյուր անձի համար 200 դոլար պետք է վճարեն: Տեսնելով, որ հայտնվել են, ինչպես իրենք են նշում, խաբեբաների ցանցում, դիմել են ոստիկանություն եւ դատախազություն: Ներկա պահին իրավապահներն են փորձում խնդրին լուծում տալ: Ի դեպ, նաեւ նշել էին, որ իրենց հետ կան մի շարք տուժողներ, որոնց մեծամասնությունը գյուղից են եւ միամտորեն նրանց ցանցն են ընկել, ովքեր բանկից գումար են վերցրել ներդնում անելու համար, որ գումար վաստակեն, բայց այսօր չեն կարողանում փակել բանկի վարկն ու պարտքը: Ինչպես նաեւ նշել էին, որ օգտվելով մարդկանց միամտությունից «Քյունեթն» իր ցանցը գցած մարդկանց հետ թղթաբանությամբ չի աշխատում, այլ իրենց պայմանների մասին բանավոր են ներկայացնում: Իսկ եթե անհամաձայնություններ են առաջանում, առերեսումների ժամանակ ստում են, թե իրենց այդ մասին տեղեկացրել են: «Բայց փաստն այն է, որ այսօր մեր հաշվին ոչ գումարն է նստել, ոչ էլ Դուբայում հանգստանալու ենք մեկնել: Նշեմ նաեւ, որ ովքեր էլ նրանց պահանջված գումարը ավելացնելով գնացել են Դուբայ, ասում են, որ անմխիթար ցածրակարգ հյուրանոցներ են, որտեղ մի կերպ են կարողացել մնալ»,- ավելացրել էր Նելլիի ազգականը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը կապ էր հաստատել նաեւ «Քյունեթ» ընկերության թիմի լիդեր Արմինե Հովհաննիսյանի հետ, ով ասել էր, որ իրենք Նելլիին բանավոր ասել են, որ նա այդ գումարով միայն փաթեթն է գնում եւ մեկնելուց առաջ պետք է գումար ավելացնի ամրագրելու (брония) համար: Հարցին, որ եթե արդյունքում հաշվին գումար չի նստել, իսկ Դուբայ հանգստանալու չի գնացել, հնարավո՞ր է, որ գումարը վերադարձնեն, ասել էր. «Ո՛չ, նման բան չի լինում: Մեր գործը կոնկրետ վաճառք չէ: Ինքը նաեւ մարկետինգ է»: Նշել էինք նաեւ, որ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր