211652_close_icon
views-count445 դիտում article-date 14:56 02-09-2026

Լարված իրավիճակ` Երևանում. բնակիչները մեկ շաբաթ է՝ կրկին ջուր չունեն․ «Վեոլիա ջրից» ուղղորդում են թաղապետարան, թաղապետարանից՝ «Վեոլիա ջուր». ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մեկ շաբաթ է՝ Երևան քացաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի մեծ թովով սեփական տների բնակիչներ կրկին զրկված են ջրամատակարարումից։ Բնակիչներից մեկը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նույն խնդիրը նախորդ ամիս շարունակվել է շուրջ 15 օր։

Բնակչի խոսքով՝ խնդրի վերաբերյալ բազմաթիվ անգամներ ահազանգել են «Վեոլիա ջուր», սակայն ստացել են տարբեր պատասխաններ և ուղղորդվել տարբեր կառույցներ։ «Վեոլիա ջրից» հայտնել են, թե իրենց կողմից անջատում չկա, և խորհուրդ են տվել դիմել թաղապետարան, մինչդեռ թաղապետարանից պատասխանել են, որ ջրամատակարարման խնդիրը իրենց իրավասության մեջ չէ, և պետք է կրկին դիմել «Վեոլիա ջրին»։

«Ամբողջ թաղում նույն վիճակն է։ Տներ կան՝ ջուր ունեն, տներ կան՝ չունեն։ Մենք բոլոր վճարումներն էլ ժամանակին կատարում ենք։ Հիմա ես որպես բաժանորդ ջուր չունեմ, ու փոխանակ խնդիրը պարզեն, ինձ ասում են՝ գուցե հարևաններն են տարել, գուցե կողքի թաղում է խնդիրը։ Բա ես ի՞նչ անեմ՝ գնամ տների տակ հողը փորե՞մ, տեսնեմ՝ ով է իմ ջուրը տարել։ Դա ձեր խնդիրն է, դուք պետք է պարզեք»,- SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված ասաց բնակիչը։

Բնակիչները պահանջում են, որպեսզի պատասխանատու կառույցները վերջապես պարզեն խնդրի պատճառը և վերականգնեն ջրամատակարարումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր