Շվեյցարիայում աղետի է ենթարկվել զբոսաշրջիկներով ինքնաթիռը. զոհվել է 20 հոգի
Շվեյցարիայում աղետի է ենթարկվել զբոսաշրջիկներով ինքնաթիռը. զոհվել է 17 ուղևոր և անձնակազմի 3 օդաչու:
Ինքնաթիռը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամաանակների Junkers JU52 HB-HOT մակնիշի է եղել, որը վերակառուցումից հետո զբոսաշրջիկներ էր տեղափոխում:
Զոհերից 11 տղամարդ է, 9-ը՝ կին: Դատելով ինքնաթիռի անկման ուղեծրից, ոստիկանությունը չի բացառել, որ այն բախվել է մեկ այլ թռչող սարքի հետ: Ահաբեկչությունը նվազ հավանական է համարվում:
Ինքնաթիռում «սև արկղ» չի եղել, ինչը միջադեպի հետաքննություն խիստ կբարդացնի: