Հարավային Սուդանում աղետի է ենթարկվել ինքնաթիռը. զոհվել է 17 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավային Սուդանի օդանավակայանում այսօր աղետի է ենթարկվել բեռնատար ինքնաթիռը:
Նախնական տեղեկություններով, օդանավը չվերթի հենց սկզբում կորցրել է բարձրությունն ու գետնին ընկել:
Աղետի հետևանքով զոհվել է 17 հոգի հոգի, այդ թվում՝ երկու օդաչուները:
Աղետի ականատեսը հայտնել է, որ մեկ հոգի ողջ է մնացել, որին փրկարարները ինքնաթիռից դուրս են բերել և տեղափոխել հիվանդանոց: