Ռուսաստանում աղետի է ենթարկվել Դուբայ-Ռոստով չվերթն իրականացնող ինքնաթիռը, զոհվել է 61 մարդ, տեսախցիկը ֆիքսել է պայթյունի պահը. տեսանյութ
                        Ռուսաստանի Ռոստով քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս աղետի է ենթարկվել ուղևորատար «Բոինգ-747» ինքնաթիռը: 
Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 61 հոգի, այդ թվում` 55 ուղևոր: Նախնական տվյալներով,  բոլորը զոհվել են: 
Ինքնաթիռը պատկանում էր Fly Dubai ավիաընկերությանը և Դուբայից չվերթ էր իրականացնում:  Ուղևորները գրեթե բոլորը զբոսաշրջիկներ են եղել, որոնք հանգիստն անցկացրել են Դուբայում: LifeNews-ը արդեն հրապարակել է ինքնաթիռում գտնվող ուղևորների [url=http://lifenews.ru/news/191188]ցանկը[/url]:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


