211652_close_icon
views-count62993 դիտում article-date 21:27 04-08-2018

Երբ խնդրի լուծման դեմ միասնաբար պայքարում են նախարարը, ՓԾ և «Հայավտոճան» տնօրեններն ու գյուղապետը, խնդիրը լուծվում է ի շահ երկրի. փրկարարները՝ վտանգելով իրենց կյանքը, ժայռաբեկորները հեռացրեցին ճանապարհից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում, Գեղարդ-Վանական համալիր չհասած ճանապարհի հատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափման, ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով վաղ առավոտվանից Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի, Տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ, Կոտայքի «Ճանշինի» աշխատակիցները, առանց ընդմիջման, անգամ հորդառատ անձրևի պայմաններում, հսկայածավալ աշխատանքներ կատարեցին ապառաժ քարերի մեծ մասը ճանապարհից հեռացնելու ուղղությամբ: Կոտայքի ճանշինականները իրենց հետ բերել էին անհրաժեշտ ծանր տեխնիկա, քանի որ կային ապառաժներ, որոնց քաշը անցնում էր մի քանի տոննայից: Այդ քարերը նրանք միայն կոտրելու եղանակով կարողացան մասամբ հեռացնել փլուզման վայրից: Տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը: Տեղում նախարարն ու ՓԾ տնօրենը հետևեցին, թե ինչպես էին փրկարարները հատուկ ճոպաների միջոցով, անգամ վտանգելով իրենց կյանքը, վտանգավոր ժայռաբեկորների՝ իրենց կողմից բացված անցքերի մեջ տեղադրում պայթուցիկներ: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վերջիններիս գլխավորությամբ փլուզման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հսկողություն էր իրականացվում, որպեսզի տրանսպորտային միջոցների շարժը նշված հատված ժամանակավորապես դադարեցվի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վաղ առավոտվանից նշված հատվածում ծառայություն են կատարել նաև Գողթ գյուղի և Աբովյանի բժշկական կենտրոնների բժիշկները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ նախարար Ա. Ռոստոմյանը 1,5 ժամ դեպքի վայրում մնալուց հետո ՓԾ տնօրենին հանձնարարեց, որ մինչև աշխատաքների ավարտը խմբերը մնան տեղում, իսկ «Հայավտոճանի» գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանն էլ հայտնեց, որ շուրջօրյա հերթապահություն է կատարվելու նշված հատվածում, մինչև ճանապարհը դառնա անվտանգ և անցանելի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գողթ գյուղի գյուղապետն ու գյուղացիները աշխատանքներ կատարողներին հյուրասիրում էին իրենց գյուղի ավադանական «Գողթ», «Գառնի», «Անի» անունները կրող գաթաներով ու թոնրի թարմ լավաշով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/04/1102377/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում՝ Գեղարդ վանական համալիր չհասած ճանապարհահատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափում էր տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր