211652_close_icon
views-count53436 դիտում article-date 20:30 22-10-2023

Գյուղացիներն ասում էին. «Սովետի ժամանակներից մահաբեր անունը ստացած այս փողոցում հարցը չէր լուծվում, բայց որ ՆԳ նախարարի ու ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ՀՀ ՃՈ պետն է եկել, խնդիրը կլուծվի՝ ի շահ բնակչի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացվել, որը ուղղված է եղել հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ: 

Վ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ են տվել, որ Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այն ճանապարհահատվածները, որտեղ հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ մահվան ելքով, և պարտադիր մասնագետների հետ ուսումնասիրեն խնդիրը ու կարճ ժամանակում հրատապ լուծեն խոչընդոտները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ ՃՈ պետ Նորիկ Սարգսյանն ու Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանն այցելել են Կոտայքի մարզ, եղել մի քանի խնդրահարույց ճանապարհներում, ուսումնասիրել մի քանի խնդրահարույց ճանապարհներում առկա խոչընդոտները, որոնց պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Ն. Սարգսյանն ու Կ. Կոստանյանն այցելել են նաև Գառնի գյուղի վարչական տարածք, որտեղ Գառնի գյուղ և Գեղարդ տանող ճանապարհահատվածում՝ Գառնի գյուղի գլխավոր ճանապարհին, Գառնիի գյուղապետի հետ քննարկել են և եկել են եզրահանգման, որ նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ հիմնականում լինում են վարորդների միմյանց չզիջելու, ճանապարհային նշանների ոչ ճիշտ վայրում տեղադրելու հետևանքով:

Արդեն աշխատանքներ են կատարվում նշված հատվածում․ սարքվելու են հատուկ կղզյակներ, հնարավոր է՝ տեղադրվեն նաև արհեստական անհարթություններ, որոնք կնվազեցնեն նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները։

Գյուղացիները, տեսնելով, որ ոստիկաններն ու գյուղապետը այդ հարցն են քննարկում, իրենց շնորհակալություն էին հայտնում՝ ասելով. «էս խնդիրը դեռ սովետական տարիներից չի լուծվում: 30 տարի է՝ ում ասես դիմել ենք: Նախկին իշխանություններից մինչև ներկա: Ճիշտն ասած՝ հույս էլ չունեինք: Շաբաթվա գրեթե 3-4 օրը էս հատվածում ավտովթարների պակաս չի լինում: Ամեն անգամ վթարից հետո պատասխանատուները խոստանում են, որ խնդիրը կկարգավորեն, բայց այդ ամենը «օդ» է դուրս գալիս: Բայց հիմա, որ իմացանք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով անձամբ ժամանել է հանրապետության Ճանապարհային ոստիկանության պետը, վստահ ենք, որ խնդիրը կլուծվի»:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր