5783 դիտում
15:43 04-08-2018
Ոստիկանությունը պարզաբանել է Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանությունը
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, որի արդյունքում չորս մարդ հոսպիտալացվել է, կան բերման ենթարկվածներ:
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Հայտնում ենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
23:03 15-06-2024
Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով
37525 դիտում
17:50 23-09-2014
Արարատ քաղաքում աղջկա համար տեղի ունեցած վիճաբանությունը խլեց 1 երիտասարդի կյանք. ևս մեկը վիրավոր է
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
916 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում