211652_close_icon
views-count1093 դիտում article-date 23:03 15-06-2024

Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով

Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով:  Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Այս մասին հայտնել է Գորիսի համայնքապետարանը:

«Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:
 
Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:
 
Գորիսի համայնքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում»։ 

Նմանատիպ նյութեր