Դամասկոսն ամերիկյան զինվորականներից պահանջում է լքել Սիրիայի տարածքը
Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
Այս մասին Սոչիում ասուլիսում հայտարարել է աստանյան ֆորմատով բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին, տեղեկացնում է «Ինտեֆաքսը»:
Ամերիկյան զորքերը գտնվում են փախստականների Ղուրբան ճամբարում, որտեղ առկա է շուրջ 55 հազար սիրիացի քաղաքացիական անձ:
Նշենք, որ Սոչիում հուլիսի 30-31-ն անցկացվել է Սիրիայի հարցով 10-րդ հանդիպումը: