211652_close_icon

Դամասկոսն ականանետային ռմբակոծման է ենթարկվել

views-count1447 դիտում article-date 17:03 27-05-2014
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայինները ականանետային ռմբակոծման են ենթարկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածը։ Ռումբերից մեկն ընկել է ալ Ամինա փողոցում։ Այս մասին փոխանցում է «Սուրիա ալ Էն» գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ Նշենք, որ երկուշաբթի օրը երկրում նախագահական ընտրությունների տապալման փորձ իրականացնող ծայրահեղականները մայրաքաղաքում մի քանի ռումբ են պայթեցրել, որի հետևանքով գրանցվել էր 1 զոհ, 10֊նյակ վիրավորներ։

Նմանատիպ նյութեր