211652_close_icon

ԴԺՀ վարչապետը ուկրաինացի զինվորականներից պահանջել է լքել Դոնբասը

views-count1365 դիտում article-date 19:42 08-09-2014
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտաարրել է, որ Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորման համար ուկրաինական բանակը պետք է հեռանա ԴԺՀ տարածքից։ Այս մասին հայտնում է RIA NOvosti-ն։ «Կամ նրանք ինքնակամ կհեռանան, կամ մենք նրանց կատվի պես դուրս կնետենք»,֊ հայտարարել է Զախարչենկոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիուպոլում հայտարարել էր, որ անջատողականներն ուկրաինական կողմին են հանձնել 1200 ռազմագերու, ինչն իրականացվել է հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր