211652_close_icon
views-count1527 դիտում article-date 23:39 05-08-2014

Դամասկոսն ականանետային հարձակման է ենթարկվում

Սիրիայի ընդդիմության զինված գրոհայինները 3֊րդ օրն անընդմեջ ականանետային գնդակոծումներ են իրակականցնում Սիրիայի մ այրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ։ Վերջին 48 ժամվա ընթացքում 27 ռումբ է արձակվել։ Դրանցից 2֊ը ընկել են Մուհաջիրին թաղամասում, որտեղ գտնվում է նախագահաական պալատը։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ «Սուրիա ալ Էն» հեռուստաալիքի փոխանցման՝ կիրակի և երկուշաբթի Դամասկոսում ականի պայթյունի զոհ է դարձել 18 մարդ, ևս 46֊ը վիրավոր են։ Բացի այդ, երթուղային տաքսիների կայանատեղիներից մեկում ռումբ է վնասազերծվել։

Նմանատիպ նյութեր