Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ջուլիան Ասանժի խնդիրը փորձում են լուծել
Էկվադորը և Մեծ Բրիտանիան փորձում են լուծել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում քաղաքական ապաստան ստացած WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի խնդիրը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29396614.html]«Ազատությունը»[/url]։
«Պարոն Ասանժի հարցը քննարկում ենք Բրիտանիայի կառավարության հետ, որքան գիտեմ, արդեն կան շփումներ Ասանժի փաստաբանների հետ, ուստի, մենք կփորձենք ելք գտնել»,- իսպանական El Pais թերթին ասել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:
Նրա խոսքերով, հարցը պետք է այնպես լուծել, որ պահպանվեն Ասանժի հիմնարար իրավունքները, այդ թվում կյանքի իրավունքը, և միաժամանակ կարգավորվի խնդիրը, որը լուրջ բարդություններ է առաջացնում Էկվադորի համար:
2017 թվականին Էկվադորը Ջուլիան Ասանժին զրկել է արտաքին աշխարհի հետ կապից, քանի որ ավստրալացին խախտել է դեսպանատան տարածքում գտնվելու ժամանակաշրջանում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու խոստումը: