87506 դիտում
16:55 12-04-2017
Արագածոտնի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով կասկածյալը, ով պնդում է, որ իր զոհի վրա ավտոմատով կրակոցներ է արձակել «գողերին քրֆելու համար», բերվեց սպանության վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Առաքելյանը քննչական փորձարարություն կատարեցին Արագածոտնի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական փորձարարությունը կապված էր ապրիլի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին հարակից դաշտում տեղադրված վագոն-տնակում 52-ամյա Հարություն Մովսեսյանի սպանության փաստի հետ։
Քիչ առաջ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Վալերի Բաղյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանի ուղեկցությամբ սպանության վայր բերեցին կասկածյալ, 46-Արա Նազարյանին։
Վերջինս ՀԿԳ ավագ քննիչ Գ. Առաքելյանին պատմում էր դեպքի հանգամանքները, թե մինչև «Կալաշնիկով» ավտոմատով սպանելը, որտեղ է նստած եղել սպանվածի հետ, ինչ գործողություններ են կատարել, այնուհետև՝ որտեղից է վերցրել ինքնաձիգը և սպանելուց հետո ինչպես է սպանվածի ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064104/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ դաշտում տեղակայված վագոն-տնակում հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել էր հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով, ինչի համար էլ դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ տաք հետքերով հայտնաբերել էին և ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նազարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FR 090 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «07»-ով, որը պատկանում էր սպանվածին, սպանության վայրից դիմել էր փախուստի և հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի էր ենթարկվել՝ բախվելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի 82 շենքի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Ավագյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 35 OD 180 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ավետիս Հովհաննիսյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 DO 600 համարանիշի ավտոմեքենաներին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)