211652_close_icon

Հետևապես՝ սիրելի պատվիրատու խորհուրդ կտամ ավելորդ ջանքեր չգործադրել, նույն տրամաբանությամբ կարող էիք հնչեղության համար ինձ վրա բարդել Քենեդու սպանությունը

views-count27900 դիտում article-date 15:02 25-07-2018
Սիրելի Հայրենակիցներ, Երեկ Հրապարակ թերթում կարդացի մի նամակի հրապարակում, կապված Կամուրջ վարկային կազմակերպության հետ (link- https://www.hraparak.am/posts/5b51e203eb246006af710792), որտեղ հեղինակը մեղմ ասած, սխալ այլ տեղեկատվությունների հետ մեկտեղ, նամակի վերջում շոշափում է նաև իմ անունը՝ կարծում եմ հարցին լրացուցիչ հնչեղություն տալու մտադրությամբ: Թերևս այլ պայմաններում երբեք չէի անրադառնա հեղինակի այս անհեթեթությանը, սակայն միգուցե ձևավորված մթնոլորտում կլինեն մարդիկ, որոնք կարող են մի պահ կարծել թե գրվածը կարող է ճշմարտության հետ աղերսներ ունենալ: Հետևապես կցանկանայի 3 դիտարկում անել. Ա) Հորդորում եմ և սիրով պատրաստ եմ պատկան ցանկացած մարմնի հետ ցանկացած ձևաչափով համագործակցել պարզելու, թե արդյոք եղել են իմ կողմից թույլ տրված որևէ խախտում կամ այլ ոչ պարկեշտ գործողություն: Բ) Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ - եթե որևէ կերպ որևէ մեկը կկարողանա փաստերով հիմնավորել ինչ որ իրավիճակում, ի վնաս մեր հասարակության իմ կողմից կատարված որևէ բացթողում, պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել իմ հայրենակիցներից և կրել պատասխանատվություն: Գ) Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն նշեմ - ես հանդիսացել եմ (ընդ որում ոչ ի պաշտոնե այլ որպես Վարդան Արամյան) ոչ թե Կամուրջ ՈւՎԿ կառավարման խորհրդի, այլ վերջինիս հիմնադիր միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմունքներով, (Համաձայն hիմնադրամների մասին ՀՀ օրենքի հոդված 22-ի պահանջների և պահպանելով հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայողի կամ պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները), ընդ որում ունենալով որոշումների կայացման 5 ձայնից 1 ձայնի իրավունք: Հ.Գ. հրապարակված նամակի բովանդակությունից ուղղակի ցայտուն երևում է ուղղորդումները, հակառակ պարագայում անտրամաբանական է, որ վարկառուն իր «խախտված» իրավունքներում մեղադրի մի մարդու, որը որևէ տրամաբանական կապով չի կապվում դրա հետ: Հետևապես՝ սիրելի պատվիրատու խորհուրդ կտամ ավելորդ ջանքեր չգործադրել, նույն տրամաբանությամբ կարող էիք հնչեղության համար ինձ վրա բարդել Քենեդու սպանությունը: Հ.Գ.2 Ես մեծ հարգանք ունեմ լրատվական դաշտի, այդ թվում նաև Հրապարակի բոլոր գործընկերների նկատմամբ և փորձում եմ ըմբռնումով մոտենալ այս ամենին, սակայն երևի թե ճիշտ կլիներ մինչ նման տեղեկատվության հրապարակում լսել նաև մյուս կողմին, որպեսզի ապահովվի հաշվեկշռվածությունը: Հ.Գ.3 Ինձ այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը- մեկը մյուս ընկերոջն ասում է՝ - Լսիր գիտեիր, որ էս Պողոսի կինն անբարոյական մանեկող է - Բայց Պողոսն ամուսնացած չէ և կին էլ չունի - Դե ես իմն ասացի, դու էլ դու գիտես… Մնացեք Խաղաղությամբ:

Նմանատիպ նյութեր