25182 դիտում
20:24 25-09-2017
«Ա՛յ տղա ջան, դուք երբ Սուրիկ Խաչատրյանին ու նրա որդիներին տեսնում էիք, մկան ծակն էիք մտնում». Սամվել Հարությունյանը՝ Գորիսի գործող քաղաքապետին. Aravot.am
Հայոց ազատամարտի շարքային, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վստահեցնում է, որ նոյեմբերի 5-ին Գորիսում անցկացվելիք Գորիսի և նրա հարակից 11 գյուղերի խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանին նշանակողները հուժկու հարված են ստանալու և ծանր նոկաուտի մեջ հայտնվելու:
«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Սամվել Հարությունյանն ահազանգեց` տագնապալի վիճակ է Գորիսում, ինչն էլ ստիպել է իրեն դուրս գալ ասպարեզ: Նա նշեց, թե փորձում է օրինակ ծառայելով՝ ժողովրդին բերել այն գիտակցության, որ պետք է ոտքի ելնել, այլ ոչ թե միայն դժգոհել:
Հակառակ դեպքում պարոն Հարությունյանը լուրջ վտանգներ է տեսնում. «Եթե այսպես շարունակվի, ես բացարձակապես կասկած չունեմ, որ շատ մոտ առաջիկայում ազատագրված հինգ տարածքները ոչ միայն վերադարձվելու են թուրքերին, այլև Սյունիքի բնակավայրերի ճակատներին կրկին ադրբեջանական թնդանոթների փողերն են ուղղվելու, ինչպես եղել է 1992-ին:
Ցավոք, բայց Հայաստանի թիվ մեկ բարեկամ հորջորջվող Ռուսաստանի` ոչ միայն իշխանությունները, այլ անգամ ընդդիմադիրները մատ են թափ տալիս ու մեզնից պահանջում` ժամանակն է այդ տարածքները վերադարձնելու»: Սամվել Հարությունյանը լուրջ վերապահումներ ունի Գորի քաղաքապետի՝ 26-ամյա Առուշ Առուշանյանի թեկնածության վերաբերյալ: Իհարկե, պարոն Հարությունյանը շեշտեց, թե նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցն իր համախոհը չէ, սակայն նկատեց, որ ինտելեկտի առումով բազում ՀՀԿ-ականներից շատ առավելություններ ունի:
Իսկ թե ինչու է Առուշ Առուշանյանը նշանակվել Գորիսի քաղաքապետ, պարոն Հարությունյանը լուրջ կասկածներ ունի. «26-ամյա Առուշ Առուշանյանը սովորել է թիվ 6 միջնակարգ դպրոցում, որի տնօրենը ժամանակին ես էի: Ուսուցիչներն ասում են տառաճանաչության խնդիր ունի, հոդաբաշխ խոսքին լավ չի տիրապետում: Ես էլ գիտեմ, որ ամբողջ մարմինը` ոտքից մինչև պարանոց, ողողված է տարօրինակ դաջվածքներով: Բացի այդ փախչում է ԶԼՄ-ներից. մի առիթով ասել է, թե միայն գրավոր հարցերի է պատասխանում: Մարզպետ Վահե Հակոբյանը, հասնելով իր բաղձանքին` Վաչագան Ադունցի հրաժարականին, նշանակեց Առուշ Առուշանյանին: Ես ճշտել եմ, որ առևտրային շատ լուրջ շահեր կան այստեղ»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/09/25/909630/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
Այս բաժնից
496 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
754 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
907 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան