211652_close_icon
views-count8568 դիտում article-date 18:14 08-04-2019

ՊԵԿ-ը կոչ է անում «Սպայկա»-ի գործով մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել նախաքննության ընթացքի վրա

Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային [url=http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5791]հայտարարություններով [/url] և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է: Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա: [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր