211652_close_icon
views-count2502 դիտում article-date 17:05 23-07-2018

ՊԵԿ-ը մասնակցել է «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» ծրագրին և հարկային թափանցիկության բարձրացմանը նվիրված միջազգային համաժողովին

Հուլիսի 17-18-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, Թբիլիսիում մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության, խորհրդարանի, ազգային բանկի և եկամուտների ծառայության կողմից` ՏՀԶԿ և Հարկման նպատակներով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կազմակերպված միջազգային համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր միավորել եվրոպական և միջինասիական երկրների ֆինանսների նախարարությունների, հարկային մարմինների, խորհրդարանների և հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովների, ազգային բանկերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մասնակիցները քննարկել են «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» ծրագրի (BEPS) իրագործման գերակայություններն ու հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտների ներդրման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև համընդհանուր հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր: Միքայել Փաշայանն իր ելույթում ներկայացրել է ստանդարտների ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ի ձեռնարկած քայլերն ու տեղեկատվության փոխանակման ժամանակ հարկ վճարողների ռիսկայնությունը հաշվի առնելու կարևորությունը: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր