1029 դիտում
18:10 06-04-2020
Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը. ՊԵԿ
Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը:
ՀՎՀՀ ստանալու համար ֆիզիկական անձինք դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ:
Կոմիտեն տեղեկացնում է, որ այն ֆիզիկական անձինք, որոնք ներառված չեն ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում տեղադրված ցանկում, կարող են հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու նպատակով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է ըստ բնակության վայրի) ներկայացնել դիմում (օրինակելի Ձև` ՀՎՀՀ)` կցելով անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:
Հարկային մարմնի կողմից, ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, ՀՎՀՀ շնորհելուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրման աշխատանքները կարող եք իրականացնել հետևյալ հղմամբ նշված քայլերի հաջորդականությամբ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներն` [url=https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»