1730 դիտում
13:34 20-07-2018
Վարչապետ Փաշինյանը բացառեց արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերի հնարավորությունը
Հայաստանի նոր կառավարությունը շարունակելու է կատարել միջազգային այն պարտավորությունները, որոնք կային դեռևս նախքան թավշյա հեղափոխությունը: «[url=https://armenpress.am/arm/news/941365.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, սերտ համագործակցում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Ես որևէ ձևաչափի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար»,- նշեց ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բրյուսել կատարած այցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ նախկին կառավարության ժամանակ ևս նման այցեր եղել են: Ընդ որում, նա հստակեցրեց, որ Հայաստանը մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակում խաղաղապահ գործունություն իրականացնող երկրների համաժողովին:
«Հայաստանը մինչև թավշյա հեղափոխությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործողություն է իրականացրել Աֆղանստանում ու Կոսովոյում, Հայաստանը պատրաստակամություն է հայտնում շարունակել այդ գործողությունները, քանի որ ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու»,- նշեց կառավարության ղեկավարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը Եվրամիության հետ մինչև թավշյա հեղափոխությունը ունեցել է հարաբերություններ, ստորագրել է ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր, որը մինչև հեղափոխությունը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից:
Փաշինյանը նշեց, որ գուցե հիմա ամեն այցի նկատմամբ և միջազգային լրատվամիջոցները, և հայկական ու միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն են դարձնում, սակայն կառավարության արտաքին քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում են ավելի վաղ արված հայտարարություններին:
Նմանատիպ նյութեր
15853 դիտում
19:21 08-12-2021
Փաշինյանը բացառեց Բաքվին Հայաստանի տարածքով սուվերեն միջանցք տրամադրելու հնարավորությունը. News.am
3551 դիտում
18:56 03-02-2017
Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՀՀ վարչապետ
1934 դիտում
11:26 16-01-2019
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան
Այս բաժնից
754 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը