211652_close_icon
views-count19287 դիտում article-date 21:22 19-07-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը Lada-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. նրան և 8-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Հասմիկ Բալաբեկյանը իր վարած Lada մակնիշի C 809 XO 178 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Բալաբեկյանն ու ուղևոր՝ համաքաղաքացի, 8-ամյա Մանե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մանե Գ.-ն սովորում է Ծաղկաձորի հիմնական դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր