211652_close_icon
views-count1546 դիտում article-date 19:12 23-10-2026

Ավտովթար՝ Չարենցավան-Ալափարս ճանապարհին. բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է քարերին, հայտնվել ձորակում, «Lada»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա․-ն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Lada»-ն բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու պարեկ Արմեն Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր