211652_close_icon
views-count18638 դիտում article-date 21:58 11-05-2023

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը Lada Priora-ով բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սիփան Գ.-ն իր վարած Lada Priora  մակնիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյան գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի պարեկ Վահե Մելքոնյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավարությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր