66214 դիտում
21:12 12-07-2018
«Իր նման հանցագործների ես 33 տարվա իմ գործունեության մեջ շատ եմ տեսել». Ներսես Նազարյանը՝ իր դեմ կազմակերպված հրապարակումների հեղինակի մասին. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ներկայացնում ենք [url=https://168.am/2018/07/12/981334.html]168.am[/url]-ի հարցազրույցը՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի հետ։
[b]– Պարոն Նազարյան, վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում ձեր անվան հետ կապված նյութեր հայտնվեցին և հրապարակում եղավ այն մասին, որ պատրաստվում եք որոշ նյութերով կիսվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ։ Ի՞նչ պատմության մասին է խոսքը, և ինչո՞ւ է այդ անձնավորությունը թիրախավորել Ձեզ և Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին։
[/b]
– Ոչ միայն վերջին ժամանակներս, այլ մոտավորապես 5 տարի է՝ այդ նույն նյութերը գրվում են, արծարծվում են բոլոր տեղերում։ Այդ նյութերով շատ խորը քննություն է տարվել Դատախազության, ՀՔԾ-ի կողմից, և այդ քննությունը տարվել է այն ժամանակ, երբ ես արդեն չէի աշխատում, ազդելու ոչ մի լծակ չունեի։ Մանրակրկիտ քննություն է տարվել և պարզաբանվել է ամեն ինչ, չպարզաբանված որևէ հարց չկա։ Այն ժամանակ էր այդ քննությունը տարվում, երբ նույն Վանոյի Արտակը մեծ հովանավորություն ուներ Ոստիկանության նախկին ղեկավարների կողմից։ Այդ ժամանակ այնքան հովանավորված էր, որ ունենալով դատվածություն՝ ինչ-որ հասարակական կազմակերպության կողմից ընդգրկվել էր Ոստիկանության մի հանձնաժողովում, որով որոշում էր ոստիկանների բախտը։ Բոլոր կադրերը կան, բոլոր հիմքերը քննության ընթացքում ձեռք են բերվել, որ նա նստած՝ փոխնախարարների հետ հարց էր որոշում՝ ոստիկաններին պատժե՞լ, թե՞ ոչ։
Քննության կողմից պարզաբանվել է, թե նա ով է, նա իր պատիժն էր կրում, և այսօր շատ զարմանալի է, որ նա դրսում է՝ մինչև իր դատը լինելը։ Տասնյակ մարդիկ տուժել են նրա գործողություններից, նրա գրավատներից։ Եվ այսօր, կապված լինելով ինչ-որ փաստաբանական ընկերության տնօրենի հետ, փորձում են վարկաբեկել մարդու, որին բոլորը ճանաչում են։ Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Ինձ համար զարմանալի է, որ նման մարդ կարող է վերակենդանանալ նման ժամանակահատվածում, երբ նրա հովանավորյալների գտնվելու վայրը հայտնի չէ։
Ես փաստաբանների միջոցով դատարան եմ մտնելու՝ արժանապատվության հարցը լուծելու համար։ Ես չեմ պատրաստվում նոր գործ սկսել՝ դիմելով ԱԱԾ, ուղղակի դատարան եմ դիմելու, որ բոլորը հասկանան, որ ես պահում եմ իմ արժանապատվությունը։ Չեմ պատրաստվում տարիներով քննված գործով դիմել ԱԱԾ, որ նորից սկսեն այդ մարդիկ տանջվել։ Դիմում եմ այդ անձնավորությանը. Արտակ, ուզում եմ հասկանաս, որ քո հովանավորյալները՝ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները, հիմա չկան, մտածում են իրենց ապագայի մասին, նրանք էլ էին այն ժամանակ քեզ նման մտածում։ Եթե դիմել են, թող քննություն տարվի և պարզվի ամեն ինչ։
[b]– Պատմությունը կներկայացնե՞ք՝ ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչո՞ւ նորից սկսեց դա շրջանառվել։
[/b]
– Ես իր հետ ոչ մի ծանոթություն չունեմ, ոչ մի գործունեություն իր հետ չեմ վարել, ուղղակի ինքը խնդիր ունի քրոջս տղայի հետ՝ ինչ-որ տարածքի հետ կապված։ Ինքը տարածքային խնդիրներ ունի, փորձում է այդ տարածքին տիրանալ, որը դատարանը հատկացրել է քրոջս որդուն։ Ինչպե՞ս է լինում. երբ երկար ժամանակ որևէ բանի չեն հասնում՝ թիրախավորում են մարդուն, որը հայտնի է, որի միջոցով փորձում են ինչ-որ ճնշում գործադրել և ներքաշել ինչ-որ խաղերի մեջ։ Ես նման խաղերի մեջ երբեք չեմ ներքաշվի։ Իր կռիվն ընդամենն այդ տարածքն էր։ Փորձեց այս ամենի մեջ ինձ ներքաշել, որպեսզի կարողանա վախի մթնոլորտ ստեղծել։ Ինքը չի հասկանում, որ իր նման հանցագործների ես 33 տարվա իմ գործունեության մեջ շատ եմ տեսել, և միայն ես եմ կարողացել նրանց վրա ներգործել, իրենք երբեք չեն կարողացել ինձ վրա ներգործել։ Մեծ համակարգեր են նրա օգտին աշխատել՝ Դատախազություն, Քննչական, թող նրանք պատասխան տան։
[b]– Այսինքն՝ տարածքի հետ կապված խնդիր է եղել, որոշել է Ձեզ անվանարկել, որ ստանա՞ այդ տարածքը։
[/b]
– Միանշանակ։ Փորձեց սկզբում ինչ-որ բուրգի հետ կապել ինձ, անուններ բերել, բայց քննությունը մանրամասն է տարվել, պարզ է դարձել, որ ես այդ դեպքերի հետ ընդհանրապես կապ չունեմ։
[b]– Ինչո՞ւ Ոստիկանությունն այս դեպքերի ժամանակ ի պաշտպանություն Ձեզ հանդես չեկավ՝ որպես Ոստիկանության գեներալի։
[/b]
– Իհարկե, հարցը հետաքրքիր է, ինձ էլ էր հետաքրքրում, որովհետև փառք Աստծո, նախկին ռեժիմի ոստիկանական համակարգն այսօր չկա, այսօր այնտեղ աշխատում են տղաներ, որոնք ազնիվ են, շատ քիչ կապ ունեն նախկինների հետ։ Բայց այդ բոլորն ինձ հետ աշխատել են՝ ոստիկանության պետից սկսած, ինձ հետ շատ երկար են աշխատել, գիտեն՝ ես ինչպես եմ աշխատել, նման կեղտերի մեջ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իհարկե, շատ հաճելի կլիներ, որ Ոստիկանությունը ևս հանդես գար և այդ զրպարտանքի մասին իր խոսքն ասեր։ Ես չեմ ուզում ինձ առանձնացնել և մյուսների նման ասել, թե նախկին ռեժիմի հետ կապ չեմ ունեցել. Ո՛չ, ես բոլոր ռեժիմների ժամանակ աշխատել եմ։ Ես նվիրված աշխատել եմ և՛ Կարեն Դեմիրճյանի, և՛ Սուրեն Հարությունյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ես իմ աշխատանքն եմ տարել, թե ինչքանով եմ տարել իմ աշխատանքը, գիտեմ ես ու իմ համակարգը։ Իհարկե, չի կարող 33 տարի մարդը ծառայել ոստիկանությունում և սխալներ թույլ տված չլինի և փորձի ցույց տալ, որ կապ չի ունեցել։ Ես բոլորի ժամանակ էլ աշխատել եմ՝ նվիրված իմ համակարգին, և, իհարկե, հաճելի կլիներ, որ մարդիկ, որոնք իմ օրոք առաջ են գնացել շատ, իմ տեղակալներն են եղել, խոսք ասեին։ Կգա ինչ-որ ժամանակ, երբ իրենք էլ կարիք կունենան իրենց փոխարինողների լավ խոսքի։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2018/07/12/981334.html]կայքում[/url]։