211652_close_icon
views-count23373 դիտում article-date 10:46 12-01-2017

Հրդեհ է բռնկվել ոստիկանության նախկին Կենտրոնական բաժնի շենքում. հայտարարվել է «Բիս-1» աստիճան, հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է գեներալ-մայոր Ներսես Նազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Իսրայելյան փողոցում գտնվող նախկին ոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 1, թիվ 8, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, ովքեր 1,5 ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան՝ շնորհիվ հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «Բիս-1» աստիճան։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը։ Տեղում էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու նույն կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր