211652_close_icon
views-count51910 դիտում article-date 21:30 09-09-2016

Արտակարգ դեպք Երևանում. պայթյունի հետևանքով 44-ամյա կինը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայր են ժամանել գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի փոխոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Որմնադիրների փողոցի թիվ 52 տան բակում, դեռևս չբացահայտված հանգամանքերում, տեղի ունեցած պայթյունի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տան բակում պայթյուն է լսվել, ինչից հետո 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արամ Մանասյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա Նարինե Գևորգյանը, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր և նա հիվանդանոց է տեղափոխվել «վերին և ստորին վերջույթների, աչքերի, մարմնի տարբեր մասերին օտար մարմին և բեկորներ» ախտորոշմամբ 1-03 շտապօգնության թիվ 41 բուժբրիգադի կողմից։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Պողոսյանը: Պայթյունի հանգամանքները պարզվում են: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր