Վլադիմիր Պուտին. Աշխարհի առաջնությունում շատ են անակնկալները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրահայտ ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրում ընթացող ԱԱ-2018-ին:
«Թեպետ ես ֆուտբոլի մասնագետ չեմ, բայց սիրելով այդ հրաշալի խաղը, կասեմ, որ առաջնությունը շատ լավ է անցնում, բարձր նոտայի ներքո, անակնկալները շատ են:
Մեծ հաշվով, հենց սրանում է մարզական պայքարի հմայքը: Միշտ հաղթում է ուժեղագույնը», ասել է Պուտինը:
Նրա խոսքերով, շատ բան կախված է թիմի պատրաստվածությունից, թե մարզչական կազմը ինչ տակտիկա է ընտրում, մրցակիցն՝ ինչ տակտիկա:
«Հենց սա է ֆուտբոլը, նրա անկախատեսելիությունը: Մոլորակի մարդիկ սիրահարված են այս խաղին», ասել է ռուս ղեկավարը: