ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնային՝ մրցավարին քննադատելու համար
ՖԻՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ դատապարտել է իր նախկին դեսպան Դիեգո Մարադոնայի արտահայտությունների առթիվ, երբ վերջինս դժգոհել էր ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ Անգլիա-Կոլումբիա խաղի մրցավար Մարկ Գեյգերի գործողություններից:
Արգենտինացի մրցավարի աշխատանքը որակել էր «խոշոր կողոպուտ»:
«ՖԻՖԱ-ն վճռականորեն դատապարտում է Մարադոնային նման մեկնաբանությունների համար: Նրա մտքերը բացարձակապես տեղին չեն ու անհիմն:
Ցավալի է նման արտահայտություններ լսել մի խաղացողից, որը ֆուտբոլում պատմություն է կերտել», նշել է ՖԻՖԱ-ն:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն խզել էր համագործակցությունը Մարադոնայի հետ ԱԱ-2018-ում: