Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնում՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի տարածքում առողջ, կանաչ և հաստաբուն ծառերի uպանդ է իրականացվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին SHAMSHYAN.com-ը մի քանի քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի տարածքում ծառերի սպանդ են իրականացնում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ, ըստ ծառերը կտրող քաղաքացու՝ տնօրենն է ասել, որ ծառերը «քոքից կտրեն», թեպետ մեծ թվով առողջ ու կանաչ ծառեր էին։
Թե որն էր առողջ ծառերի հեռացման պատճառը, մտահոգում է նաև քաղաքացիներին։
Իսկ տեղում հիվանդանոցի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ծառերը հեռացրել են, որպեսզի շտապօգնության մեքենաների համար ավտոկայանատեղի կառուցեն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։