Ռոնալդուն և Ռամոսը կարող են պատժվել մրցավարին քննադատելու համար
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են պատժվել «Ռեալ» - « Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավարին քննադատելու համար, հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ամենայն հավանականությամբ կարգապահական վարույթ կբացի «Ռեալ»-ի խաղացողների նկատմամբ: Ռամոսը և Ռոնալդուն կարող են տուգանվել և որակազրկվել մի քանի խաղով: