211652_close_icon
views-count556 դիտում article-date 13:05 08-11-2026

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄԷ-ում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը նվաճել է բրոնզե մեդալ Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Ռոբերտը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականը արագ շախմատի առաջնությունում։

Նմանատիպ նյութեր