211652_close_icon
views-count767 դիտում article-date 12:04 03-06-2015

Մադուրոն առաջարկել է ՖԻՖԱ-ի նախագահ ընտրել Մարադոնային

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար առաջարկել է Մարադոնայի թեկնածությունը, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին նա հայտնել է երկրի բնակչությանն ուղղված իր ամենշաբաթյա հեռուստաուղերձում: Մադուրոն նշել է, որ ՖԻՖԱ-ն պետք է ղեկավարի այնպիսի մարդ, ինչպիսին Մարադոնան է, կամ էլ նրա նման մեկը: «Վերջին 10 տարիներին Մարադոնան մշտապես փորձել է այդ կազմակերպության մութ գործերը ջրի երես հանել, ինչի համար նրան անդադար սպառնացել են և ծաղրել»,-հայտարարել է Վենեսուելայի նախագահը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Զեպ Բլատտերը աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո թեև վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ, սակայն նախօրեիյն հայտարարեց, որ թողնում է այդ պաշտոնը:

Նմանատիպ նյութեր