ԽՍՀՄ տարիներից վարորդների համար փորձանք դարձած՝ Էրեբունի թանգարանից Մուշավան-Ջրաշեն մոտ 2 կմ՝ ողբերգական դեպքերով հայտնի ճանապարհը Երևանի քաղաքապետը, Էրեբունու թաղապետը փորձում են հիմնանորոգել. կասկածելի ջրից վերցվել է փորձանմուշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ հազարավոր բնակիչների ու վարորդների խնդրանքն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և պատկան մարմիններին՝ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան-Ջրաշեն՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Էրեբունի թանգարանից դեպի Չորբուլախ տանող մոտ 2 կիլոմետրանոց անբարեկարգ ու վտանգավոր ճանապարհի մասին, որտեղ երթևեկությունը վարորդների համար երբեմն դառնում է ավտովթարների ու վրաերթերի պատճառ, իսկ հետիոտներն էլ չունեն անգամ հետիոտների համար քայլելու վայր ու շատ դեպքերում հետիոտների ու վարորդների միջև տեղի են ունենում վիճաբանություններ։
Նոյեմբերի 11-ին, ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի գլխավորությամբ Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի ծառայողները տրակտորով կատարել են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում ճանապարհն ասֆալտապատելուց, քանի որ վարչական շրջանի ղեկավար Հ. Բալայանի կարգադրությամբ ասֆալտի տակից դուրս եկող ջրից փորձանմուշ է վերցվել և ուղարկվել լաբորատորիա, որպեսզի պարզվի՝ ջուրը խմելու, ոռոգման, արտեզյան է, թե կոյուղի, ինչից հետո մասնագիտական խումբը պետք է հասկանա, թե ինչպես լուծեն դեռ սովետական տարիներից անլուծելի այս խնդիրը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդիրը հասկանալուց հետո արդեն կհայտնաբերվի ակունքը, որտեղից կասկածելի ջուրը երկար ու ձիգ տարիներ դուրս է գալիս ու ողողում ամբողջ ճանապարհը, այն վերածելով ցեխի, իսկ ձմռանը՝ մերկասառույցի, ու կսկսվեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանն էլ առանձին է մասնագետներին հանձնարարել, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է հրատապ կարգով պրոբլեմը վերջնականապես լուծել, ինչը նշանակում է ճանապարհի հիմնանորոգում, գծանշումների կատարում և արտաքին լուսավորության անցկացում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 10-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, որով բնակիչների խնդրանքն էինք փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի նրա անմիջական միջամտության արդյունքում վերջապես լուծվեր Էրեբունի վարչական շրջանում՝ դեպի Մուշավան և Ջրաշեն տանող 1.5-2 կիլոմետրանոց ճանապարհի եթե ոչ հիմնանորոգման, ապա գոնե ասֆալտապատման խնդիրը։
Հրապարակման հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացրել էին, թե քաղաքապետը հանձնարարել էր կոմունալ վարչությանը, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկեին, գոնե «Վեոլիա ջրին» պարտավորեցնեին, որպեսզի ջրի արտահոսքը դադարեցվեր, իսկ տրանսպորտի համար նախատեսված կանգառն էլ բարեկարգվեր։
Հոկտեմբերի 30-ին, ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, անցել էր արդեն մոտ 20 օր, սակայն կարելի էր ասել քաղաքապետարանի կոմունալ բաժինը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն ու «Վեոլիա ջուրն» արհամարհած ունեին Տիգրան Ավինյանի հանձնարարականի կատարումը, հակառակ դեպքում մի քանի օրը բավական էր, որպեսզի խնդիրը լուծվեր։ Իսկ հրապարակման հաջորդ օրը ինչ-որ մարդիկ էին ժամանել տրակտորով, իբրև թե գործ անելու, սակայն «հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել ու գնացել» էին, ահազանգել էին քաղաքացիները
Հոկտեմբերի 29-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Էրեբունի վարչական շրջանում՝ Գաջեգործների փողոցից դեպի Աղի լիճ տանող ճանապարհին տեղի ունեցած փլուզման մասին, որը ցավոք, ողբերգական էր։ Դեպքի վայրում էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հ․ Բալայանը, ով ուշի ուշով հետևել էր, թե ինչ պրոֆեսիոնալ էին աշխատել փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու եթե Էրեբունու թաղապետն իր թիմով և «Վեոլիա ջուրն» աշխատեին հրշեջ-փրկարարների ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների նման, ապա Մուշավան-Ջրաշեն ճանապարհի այդ հատվածը, որտեղ նաև բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր էին տեղի ունեցել, ցավոք, նաև ողբերգական, խնդիրը կլուծվեր։ Սակայն 20 օր է՝ սայլը տեղից չէր շարժվում, ու հարյուրավոր քաղաքացիներ ու հազարավոր վարորդներ իրենց դժգոհությունն էին ուղղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։