Չի կարելի միմյանց հետ համեմատել Մեսսիին և Մարադոնային. Կրեսպո
Արգենտինայի հավաքականի հարձակվող Հերնան Կրեսպոն կարծում է, որ իր հայրենակիցներ Դիեգո Մարադոնային և Լիոնել Մեսսիին միմյանց հետ համեմատելը կոռեկտ չէ:
«Չի կարելի համեմատել տարբեր ժամանակշրջանների խաղացողների: Դա կոռեկտ չէ: Երբ ես խաղում էի` իմ դեմ հանդես էին գալիս Ֆաբիո Կանավարոյի, Ալեսանդո Նեստայի, Պաոլո Մալդինիի և Լիլիան Թյուրամի նման պաշտպանները: Հավանաբար հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ: Մեսսին արտակարգ խաղացող է, սակայն Մարդոնայի վարպետությունը խոսքերով չի կարելի նկարագրել»,-ասել է Կրեսպոն: