Սերբիայի նախագահ. Ես երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչում նա Խորվաթիայի հետ խաղում աջակցելու է Ռուսաստանին:
«Կարծում եմ, որ Խորվաթիան աշխարհի այս առաջնությունում լավագույն թիմերից մեկն է, բայց ես՝ բնականաբար, երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին», ասել է Վուչիչը:
Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա մայիսի 7-ին՝ Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:


