Պեպ Գվարդիոլա. Չեմպիոնների լիգայում երկրպագելու եմ «Բավարիային»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայում:
«Քանի որ ոչ մենք, ոչ՝ «Բարսան», կիսաեզրափակիչ դուրս չեկանք, երկրպագելու եմ «Բավարիային»: Հուսով եմ, նրանք ավելի հաջողակ կլինեն, քան՝ նախորդ մրցաշրջաններում:
Երբ մրցակիցը երկու խաղերի արդյունքով հաղթում է 5:1 հաշվով, նրան կարելի է միայն շնորհավորել: Ինձ դուր եկավ, թե ինչպես մենք արձագանքեցինք «Էնֆիլդի» պարտությանը, ինչպես անցկացրեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղակեսը:
Մենք կնվաճենք մրցաշրջանի ամենակարևոր տիտղոսը: Չեմպիոնների լիգան կարելի է նվաճել՝ հաղթելով յոթ խաղում, իսկ Պրեմիեր-լիգան՝ ոչ: Մեզ անհրաժեշտ է 5 միավոր՝ առաջնությունում հաղթելու համար, մենք պետք է գլուխներս բարձրացնենք և առաջ շարժվենք», ասել է Գվարդիոլան: