211652_close_icon
views-count1020 դիտում article-date 13:56 06-06-2015

Վալերի Կարպին. Երկրպագելու եմ «Բարսելոնային». դա ռոմանտիկների թիմ է

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Յուվենտուս» եզրափակիչ խաղից առաջ համեմատել է կատալոնացիներին «Սպարտակի» հետ: «Երկրպագելու եմ «Բարսելոնային»: Դա ռոմանտիկների այնպիսի թիմ է, ինչպիսին ժամանակին «Սպարտակում» հավաքել էր Օլեգ Ռոմանցեւը: Մենք խաղում էինք հանդիսականների համար: Կատալոնացիների արյան մեջ էլ դա կա: Նրանց կազմը, անկասկած, այսօր Եվրոպայում ամենահզորն է: Սակայն «Յուվենտուսը» այն թիմը չէ, որի ծնկները կծալվեն այդ փաստից», ասել է Կարպինը: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55488/]«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը[/url] կկայանա այսօր, Բեռլինի «Օլիմպաշտադիոն» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր