Եվրո-2016. Ժիրինովսկին Հիտլերի ու Նապոլեոնի պատճառով եզրափակիչում երկրպագելու է Պորտուգալիային
Ռուսաստանի Պետդումայի ԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Եվրո-2016-ի եզրափակիչում երկրպագելու է Պորտուգալիայի հավաքականին:
«Դիտեցի Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը: Ատում եմ երկու ազգերին էլ: Մեկին` Նապոլեոնի համար, մյուսին` Հիտլերի: Երկուսն էլ կրակի են մատնել մեր երկիրը:
Մենք Գերմանիան չենք ռմբակոծել, Փարիզը չենք այրել: Իսկ նրանք ամբողջը թալանել ու երկրից տարել են: Պորտուգալիան ավելի անշառ է: Եվրոպական միակ երկիրն է, որը մեր դեմ չի պատերազմել:
Դրա համար էլ ֆրանսիացիների հետ խաղում Պորտուգալիային եմ երկրպագելու», ասել է Ժիրինովսկին:
Նշենք, որ եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: