ԱԱ-2018. Բրազիլիան հաղթեց Մեքսիկային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը Սամարայում 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին:
Բրազիլացիների կազմում վերջապես իրեն լավագույն կողմերով ցույց տվեց ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացիները դուրս եկան 1/4 եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը կլինի Բելգիա-Ճապոնիա հանդիպման հաղթողը:
[b]ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
[/b]
Բրազիլիա-Մեքսիկա՝ 2:0
Նեյմար, 51, Ֆիրմինո, 88



